ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բացառում է իր վերադարձը ԲՀԿ կուսակցություն:

«Քաղաքականության մեջ կա տենց բան, որ կուսակցությունից դուրս են գալիս, հետո վերադառնում են կուսակցություն, բայց բացառվում է իմ վերադարձը ԲՀԿ»,-ԱԺ-ում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Հարցին, թե իրեն առաջարկե՞լ են վերադառնալ ԲՀԿ, նա բացասական պատասխան տվեց, իսկ ահա ՀՀԿ-ի շարքերն անցնելու հնարավորության մասին հարցին պատասխանն այդքան կտրուկ չէր. «ժամանակը ցույց կտա»,-ասաց նախկին ԲՀԿ-ականը:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, որը եւս Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո լքել էր ԲՀԿ-ն, նույնպես բացառեց, որ կվերադառնա կուսակցություն: