«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի`  Վշտունու, Խ. Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Ջանիբեկյան, Առաքելյան, Լեւոնյան, Եղիազարյան, Հակոբյանց, Հասմիկի, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Թերլեմեզյան, Սպորտի, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Լուկաշինի, Ա. Սարգսյան փողոցների, Բաշինջաղյան փող. մասնավոր տնատիրությունների, Հասրաթյան 4-ից-12, Սիսակյան 2-ից-6, Լենինգրադյան 31 եւ 46-ից-52 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: