Այսօր` սեպտեմբերի 2-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կավարտվի ՈւԵՖԱ-ի կազմակերպած էլիտար մարզիչների ամենամյա հանդիպումը: 12-րդ անգամ անցկացվող հավաքին այս տարի մասնակցում են Ժոզե Մոուրինյոն («Ռեալ»), Խոսեպ Գվարդիոլան («Բարսելոնա»), Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»), Կարլո Անչելոտին («Չելսի»), Արսեն Վենգերը («Արսենալ»), Ռոյ Հոջսոնը («Լիվերպուլ»), Կլոդ Պյուելը («Լիոն»), Դիդյե Դեշամը («Օլիմպիկ»), Մասիմիլիանո Ալեգրին («Միլան»), Կլաուդիո Ռանյերին («Ռոմա»), Ֆելիքս Մագաթը («Շալկե-04»), Թոմաս Շաաֆը («Վերդեր»), Մարտին Յոլը («Այաքս»), Ժորժե Ժեզուշը («Բենֆիկա»), Ժեզուալդու Ֆերեյրան («Մալագա»), Միրչա Լուչեսկուն («Շախտյոր» Դոնեցկ) եւ Նիկոս Նիոպլիասը («Պանատինաիկոս»): Հռչակավոր մարզիչները քննարկում են ժամանակակից ֆուտբոլի զարգացման հիմնախնդիրներն ու ուղղությունները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հասանելի է
русский



























