«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքներից հետո Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը չի խստացրել արտերկիր մեկնող օդանավերի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը նշեց, որ իրենք շարունակում են թռիչքներն իրականացնել բնականոն հունով:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ձայնագրություն էր տարածել, որում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեմ ջիհադի՝ սրբազան պատերազմի կոչ է արվում: Աուդիոուղերձում ԻՊ-ի դեմ պայքար մղող ռուսական եւ ամերիկյան ուժերին «խաչակիրներ» են կոչել: