Արտաշատում հոկտեմբերի 27-ին, հրազենային վնասվածք ստացած Աշոտ եւ Արմեն Բաղդասարյան եղբայրներն այսօր՝ նոյեմբերի 11-ին, դուրս են գրվել «Մալաթիա» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից՝ նշելով, որ շուրջ 1 տարի եղբայրները պետք է մնան բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ եղբայրների վրա կրակելու մեջ կասկածվում է նրանց փեսան, որը դեպքից ժամեր անց ներկայացել էր վարույթն իրականացնող մարմնին և բացատրություն տվել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին կրակոցներ են հնչել Արտաշատում, եղբայրներ Աշոտ եւ Արմեն Բաղդասարյանները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի հանգամանքները պարզվում են։