Վանաձորի բնակիչ, 40-ամյա Ալիկ Հ.-ն մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալիկ Հ.-ն մայիսի 23-ի երեկոյան Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ անչափահաս Մ. Է.-ի կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Ալիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: