5 ամսական Նատալի Բաբայանին, որի մոտ աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն եւ շերտազատում է հայտնաբերվել, անհապաղ բուժօգնություն է հարկավոր Մոսկվայի «Գելմգոլցի» անվան ակնաբուժական կլինիկայում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Լուսինը Բաբայանը, որը միայնակ է մեծացնում երեխային եւ Մոսկվայում փոքրիկի հետազոտման եւ հետագա բուժման կամ վիրահատության համար ֆինանսական մեծ խնդրի առջեւ է կանգնած:

Լուսինե Բաբայանը պատմեց, որ երեխան ծնվել է դեղնած ու 10 օր շարունակ մնացել է ֆոտոթերապիայի տակ՝ բժիկների հսկողությամբ: Ավելի ուշ բժիշկները փոքրիկին դուրս են գրել հիվանդանոցից՝ ասելով, որ լիովին առողջ է:

«Սեպտեմբերին, երբ այցելեցինք տեղամասային պոլիկլինիկա հերթական ստուգման, տեղամասային բժշկուհին նկատեց երեխայի մոտ աչքերի անկանոն շարժումներ եւ ուղարկեց հետազոտությունների, որից էլ պարզ դարձավ որ ունի աչքի խնդիրներ»,-պատմեց Լուսինեն:

Հետազոտություններից պարզվել է, որ փոքրիկի մոտ կա աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն եւ շերտազատում, հայ մասնագետները նրան խորհուրդ են տվել երեխային անհապաղ տեղափոխել Մոսկվայի «Գելմգոլցի» անվան ակնաբուժական կլինիկա:

«Շատ թանկ կլինիկա է, ընդամենը հերթագրվելու համար անհրաժեշտ է 30. հազար ռուբլի, ես դեռ չգիտեմ, թե վիրահատվելու է, թե ուղղակի բուժում է ստանալու, այդ ամենը պարզ կլինի հետազոտվելուց հետո: Ուսումնասիրել, տեսել եմ, որ այդ կլինիկայում վիրահատությունները սկսվում են 40. հազար ռուբլուց»,-ասաց Լուսինեն:

Նշենք, որ Լուսինեն միայնակ է եւ իր խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա՝ 1 տարեկան եւ 4 ամսական:

Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Նատալիի մայրիկի՝ Լուսինե Ռոբերտի Բաբայանի անունով ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարներին

16056021100700 /ՀՀ դրամ/,

16056021100701 /ԱՄՆ դոլար/,

16056021100702 /Եվրո/,

16056021100703 /ՌԴ ռուբլի/,

Նատալիի մայրիկի`Լուսինեի հեռախոսահամարներն են` +37499080802 կամ, +37495502731