Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 Կապան-Սրաշեն ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում եւ ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Rav4» մակնիշի 12 CC 111 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Ա. Թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը (մոտ 6-7 մ):
Մինչ հրշեջ - փրկարարները կանչի վայր հասնելը ՝ ավտոմեքենայի վարորդ ՝ Ա. Թ.-ին հոսպիտալացրել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը:





























