«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լեւոն Սարգսյանը, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովը, բնակության նպատակով տեղափոխվել է Չեխիա։ Թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում Լեւոն Սարգսյանը Չեխիայում, դեռեւս հայտնի չէ։
«Ժողովուրդ»-ն այս լուրերի իսկությունը պարզելու համար զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը ինչպես հայտնի է՝ Սարգսյանի եզակի մտերիմ ընկերներից է։ «Ես տեղյակ չեմ»,– մեր հարցը լսելուց հետո պատասխանեց Աշոտ Աղաբաբյանը։
Ի դեպ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ինքը՝ Աղաբաբյանը, վերջերս սկսել է իշխանական շրջանակներում ակնարկել, որ նպատակ ունի հեռանալ Հայաստանից եւ արտերկրում բիզնես հիմնել։ Այս լուրերի առնչությամբ Էլ էղաբաբյանն ասաց. «Ինձ այստեղ ամեն ինչն էլ դուր է գալիս, ես էլ այստեղից գնացողը չեմ, ոչ էլ որեւիցե գործունեություն ուրիշ տեղ ծավալող եմ»։ Նշենք, որ Ա. Աղաբաբյանը խորհրդարանում իր կուսակիցների հետ գրեթե չի շփվում, մտնում է ԱժԺնիստերի դահլիճ «ներկա» ստանում ու անմիջապես հեռանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























