Ռուսաստանի Խաբարովսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Airbus A319-111 օդանավը՝ օդաչուների խցիկի ապակու ճաքի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի հեռավորարեւելյան վարչությունը:
«Նախնական տվյալներով, վայրէջքի պատճառը օդաչուների խցիկի ապակու ճաքն է եղել»,-ասել է վարչության ներկայացուցիչ Օքսանա Պոլշակովան՝ հավելելով, որ օդանավում ոչ ոք չի տուժել:
Օդանավը Խաբարովսկից թռչում էր Կամչատկա, սակայն ստիպված է եղել վերադառնալ Խաբարովսկի օդանավակայան: «Ներկայումս տեղեկություններ են հավաքվում, եւ եթե միջադեպի մասին լուրերը հաստատվեն, կարող է նախաքննական ստուգում իրականացվել»,-ընդգծել է Պոլշակովան:





























