Եգիպտոսն ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի առաջարկը, որը ցանկանում է աջակցել Airbus A321 օդանավի աղետի հետաքննությանը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մենք ամերիկացիներից առաջարկ ենք ստացել, որոնք ցանկանում են քննչական խմբի կազմում մասնակցել աղետի հետաքննությանը եւ անհապաղ հավանություն ենք տվել դրան»,-ասել է նա:
Շուքրին այս որոշումը բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ը մասնակցում է Airbus-ի օդանավերում շարժիչների արտադրությանը:
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։





























