Կուբայի ԱԳՆ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Ժոզեֆինա Վիդալի խոսքով՝ Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել մինչեւ տարվա վերջ, փոխանցում է Reuters-ը։
«Մենք շատ մոտ ենք առաջին համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները կնքելուն, որոնք մենք կարող ենք ներկայացնել մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել էՎիդալը։
Նա նշել է, որ երկու երկրների միջեւ կնքած պայմանավորվածությունը կվերաբերի նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ թմրանյութերի դեմ պայքարին, փոխանցում է Gazeta-ն։





























