WTI տեսակի նավթի գները սկսել են նորից նվազել ԱՄՆ նավթի առեւտրային պաշարների զգալի ավելացման պատճառով, որոնց մասին տվյալները հրապարակել է Նավթի ամերիկյան ինստիտուտը (API), հաղորդում է Bloomberg-ը:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,48 տոկոսով՝ հասնելով 47,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի առեւտրային բորսայում (NYMEX) նվազել է 1,02 տոկոսով՝ հասնելով 43,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
API-ի տեղեկատվությամբ, ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները նախորդ շաբաթ աճել են 6,3 մլն բարելով:
Էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները կհրապարակվեն հինգշաբթի: Փորձագետների գնահատականներով, ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները աճում են 7-րդ շաբաթն անընդմեջ, սակայն աճի տեմպը վերջին շաբաթում նվազել է:





























