ԱՄՆ Օհայոյի նահանգի Աքրոն քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ բնակելի տան մեջ մխրճված փոքր օդանավի սեփականատիրոջ խոսքով՝ օդանավում եղել են անձնակազմի 2 անդամ ու 7 ուղեւոր, փոխանցում է Associated Press-ը։
Ոստիկանությունը դեռեւս չի հաստատել այս տեղեկությունը։ Օդանավի կործանումից մահացած է համարվում 2 մարդ։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, փոխանցում է Gazeta-ն։
Hawker H25 օդանավը օդանավակայանից 2 մղոն հեռավորության վրա բախվել էր բնակելի տանը, որում այդ պահին ոչ ոք չէր եղել։ Հրդեհվել է նաեւ տանը հարակից շինությունը։





























