Չեխիայում ավելի քան 60 ներգաղթյալ հացադուլ է հայտարարել ժամանակավոր կացարանում՝ բողոքելով ճամբարում իրենց պահելու ժամկետի երկարաձգման դեմ, տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Հաղորդվում է, որ առավոտյան 44 մարդ հացադուլ է սկսել, հետագայում նրանց թիվը հասել է 60-ի։
«Դա տեղի է ունենում ոչ թե նրանց կեցության պայմանների պատճառով, այլ նրանց պահելու ժամկետի երկարաձգման. մարդիկ չեն հասկանում, թե ինչն է դրա պատճառը», - պատմել է կամավոր Պետրա Դամսը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015-ի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը Եվրամիության արտաքին սահմանն անցել է 1,2 մլն անօրինական ներգաղթյալ։





























