Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը հավաքել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Շմիդթի քաղաքական կարիերայի ընթացքում արտասանած հայտնի մտքերը։

Ժողովրդավարության մասին

«Խխունջի տեմպը ցանկացած ժողովրդավարության համար նորմալ տեմպ է»։

Ատոմային էներգիայի մասին

«Իհարկե ատոմային էներգիան իր ռիսկերն ունի, բայց աշխարհում չկա որեւէ այլ էներգիա եւ առհասարակ ոչինչ առանց ռիսկի։ Անգամ սերը ռիսկ է։

Թե ինչ է անհրաժեշտ աշխատանքի համար

«Կամք եւ իհարկե ծխախոտ»։

Ֆրանս Ժոզեֆ Շտրաուսի մասին, որը 1980թ. կանցլերի պաշտոնի համար մրցակցում էր Շմիդթի հետ

«Այդ մարդը չի կարողանում կառավարել իրեն եւ հենց այդ պատճառով նա չպետք է կառավարի մեր երկիրը»։

Թե ինչն է տիպիկ գերմանական

«Ոչինչը»։

1977թ. սեպտեմբերին տնտեսական գործիչ Հանս Մարտին Շլեյերին առեւանգելու հարցով հրավիրված կառավարության  նիստում

«Ես կխնդրեմ ձեզ, պարոնա՛յք, եւս մեկ անգամ էկզոտիկ մտքեր արտահայտել, թե հիմա մենք ինչ պիտի անենք»։

Հուշեր գրելու մասին

«Դա ընդամենը միջոց է սեփական քիթը ներկայացնել ավելի գեղեցիկ, քան այն կա իրականում»։

Ներգաղթի  մասին

«Բազմամշակույթ հասարակությունը մտավորականության խաբկանքն է»։

Տեսլական ունեցող քաղաքական գործիչների մասին

«Նա, ով տեսլականներ է ունենում, պետք է բժշկի գնա»։

Հիշեցնենք, որ Շմիդթը մահացել էր նոյեմբերի 10-ին 96 տարեկան հասակում։