Երեւանի Խանջյան փողոցում գտնվող «ՎՎ» կարաոկե ակումբի մոտ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով կռվի մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել ակումբի դիմաց։
Կռվի մասնակիցներից մեկը ինչ-որ առարկայով վնասվածք է հասցրել 28-ամյա երիտասարդին, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի մանրամասները իրավապահները պարզում են։
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տուժած երիտասարդը «Մետաքս գոլդ» ոկու շուկայի անվտանգության աշխատակիցներից է։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին լուսադեմին։





























