Թուրքիայի տարածքում գտնվող եւ մինչ վերջերս զորամասի տարածքում գտնվող հայկական Սուրբ Բարդուղեմեոս եկեղեցին երկար տարիներ թուրք զինվորների կողմից որպես զուգարան է օգտագործվել։ Այս մասին գրել է քրդական DIHA գործակալության թղթակիցը։

Քուրդ թղթակիցն այցելել է Վանի Ալբայրաքի շրջանում գտնվող հայկական պատմական Սուրբ Բարդուղեմեոս եկեղեցի եւ պատասխանատուներից հետաքրքրվել պատմական արժեքի ճակատագրով։

Թղթակիցը պարզել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայկական եկեղեցին հայտնվել է զորամասի տարածքում, որտեղ զինվորներն ավերել են այն, ջնջել սրբապատկերներն ու գրությունները եւ որպես զուգարան օգտագործել այն։

Ալբայրաքի բնակիչներից Ֆաիք Դուրմազը նշել է, թե իրենք բազմաթիվ անգամ դիմել են պատասխանատուներին՝ եկեղեցին վերանորոգելու համար, սակայն որեւէ արձագանք դեռ չկա։

DIHA-ի թղթակիցը կապնվել է նաեւ Վանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պատասխանատուի հետ, ով շեշտել է, թե եկեղեցու վերանորոգման հետ կապված նախաձեռնություն եղել է, սակայն գումարի անբարարության պատչառով այն կիսատ է մնացել։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին հաջողվել էր մտնել եկեղեցու տարածք եւ ֆիքսել եկեղեցու գեղեկությունը (ֆոտոռեպորտաժ

Նշենք, որ Ըստ ավանդության եկեղեցին հիմնադրել է հայոց Սանատրուկ թագավորը Սուրբ Բարդուղեմեոս առաքյալի գերեզմանի վրա: Միջնադարում այն եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ վանքը եւ կարեւոր ուխտատեղի:

Եկեղեցուն արեւմուտքից կից գավթի շքամուտքին քանդակված են գահին բազմած Հայր Աստված, Քրիստոս և աղավնակերպ Սուրբ Հոգին: Սուրբ Երրորդության այս պատկերաքանդակը տվյալ թեմայով լավագույն ստեղծագործություններից է: Ներկայում այս պատկերաքանդակը կիսով չափ ավերված է: