Արարատի մարզի Արեւաբույր գյուղի գյուղապետարանի վրա  երեկ գիշեր հարձակում է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ անհայտ անձինք կոտրել են գյուղապետարանի պատուհանների ապակիները,  ներխուժել  են  գյուղապետի աշխատասենյակ, ապա՝ բուժկետ։

Ուշագրավ է, որ գյուղապետի աշխատասենյակից արժեքավոր իրեր չեն  գողացել, սակայն գյուղապետարանի բուժկետից գողացել են ներարկիչներ եւ այլ իրեր եւ հեռացել։  Հանգամանքները պարզվում են։