Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 11-ին, ժամը 16.56-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23.53-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 7 բեռնատար եւ 9 մարդատար ավտոմեքենա (45 ուղեւոր):

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 13.32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Գավառ ավտոճանապարհին, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 32 UL 407 համարանիշով (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: