Բուխարեստում Colectiv գիշերային ակումբում հրդեհի ժամանակ մահացու այրվածքներ ստացած եւս երկու երիտասարդներ են մահացել Մեծ Բրիտանիայի հիվանդանոցում՝ 18 եւ 19 տարեկան, հաղորդում է Associated Press-ը:
Բրումֆիլդի հիվանդանոցից հաստատերլ են 19-ամյա Վլադուտա Ռոբերտո Էնդիի մադը, իսկ Լիվերփուլի հիվանդանոցից հայտնել են 18-ամյա Էլեն Նիտուի մահվան մասին:
Նրանց Բրիտանիա էին տեղափոխել ՆԱՏՕ-ի հատում օդանավով՝ արտակարգ օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր 49 զոհի մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Сolectiv գիշերային ակումբում հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի պատճառը հրավառությունն է եղել, որն ուղեկցել է Goodbye to Gravity ռոք խմբի «Մեր մահվան օրը» երգի կատարմանը։ Պատահարի ժամանակ ակումբում մինչեւ 400 մարդ է եղել։ Ողբերգության առաջին ժամերին 27 մարդ է զոհվել, եւս 200 տուժածի տեղափոխել են հիվանդանոց։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Նիդերլանդները, Նորվեգիան, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը համաձայնել են իրենց հիվանդանոցներում տուժածների տեղավորել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։





























