Բուդապեշտում մոտ 6300 անձնական քարտ են հայտնաբերել, որոնցում լրացված են ղել 1944-ին Հունգարիայի հրեաների անունները: Ինչպես հաղորդում է ավստրիական Krone թերթը, փաստաթղթերը հայտնաբերվել են Բուդապեշտի կենտրոնում խորհրդարանի շենքից ոչ հեռու գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկի վերանարոգման ժամանակ:

«Այդ փաստաթղթերը պատմական արժեք են ներկայացնում: Նրանք կարեւոր ժողովրդագրական տվյալներ են պարունակում, ինչպես նաեւ տեղեկություններ այդ մատյանների սեփականատերերի մասին»,-հայտարարել է Բուդապեշտի քաղաքային արխիվի ղեկավար Իշտվան Կեներեշը՝ հավելելով, որ դրանք լավ վիճակում են, հաղորդում է Lenta-ն:

Կեներեշը նաեւ ընդգծել է, որ հայտնաբերված փաստաթղթերը վերաբերում են քաղաքի մի քանի շրջանների եւ կազմում են նմանատիպ ընդհանուր փաստաթղթերի մոտ 1/3-րդ մասը: