Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսային Էլ Արիշ քաղաքում ահաբեկչության հետեւանքով 9 եգիպտոսցի է մահացել, հաղորդում է Al-Youm Al-Sabea պորտալը:
Նախնական տվյալների համաձայն, գրոհայինների խումբը կրակ է բացել բնակելի տան վրա, ապա պայթեցրել շենքից ոչ հեռու գտնվող մեքենան: Ահաբեկիչների գործողության հետեւանքով մահացել է 9 մարդ, որոնցից 4-ը մեկ ընտանիքի անդամներ: Նրանցից երկուսը 3 տարեկան երեխաներ են եղել, հաղորդում է Gazeta-ն:
Իրավապահ մարմիններից հայտնել են, որ ահաբեկչության կատարման մեջ կասկածվում է «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող տեղի խմբավորումներից մեկը:





























