ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային վարչության (NTSB) աշխատակիցները մոտ ժամանակներս կուղեւորվեն Սինայի թերակղզի, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ամերիկացի փորձագետները կմասնակցեն «Կոլագիմավիա» ընկերության ռուսական Airbus А321 օդանավի աղետի պատճառների հետաքննությանը:

Աղբյուրը նշել է, որ NTSB-ն ստացել է հաստատումը, որ եգիպտական կողմը պատրաստ է ընդունել իրենց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վարչության փորձագետները «սպասում են ազդակի, որպեսզի ուղեւորվեն Եգիպտոս»: Դեռեւս չի հստակեցվում, թե արդյոք ամերիկացի փորձագետների խմբում կլինե՞ն ՀԴԲ աշխատակիցներ: