Նոյեմբերի 12-ին, ժամը 03.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի փողոցում՝ հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի մոտակայքում, ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածին եւ խոչնդոտում են երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ավտոճանապարհից:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 03.04-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բարդու ծառն ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդու ծառն ընկել է Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածի 11-րդ կմ-ին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհից: