Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջ զարմիկ Սիլիա Ֆլորեսը ձերբակալվել եւ ուղարկվել է ԱՄՆ, որտեղ նրան թմրանյութերի առեւտրի մեղադրանք կառաջադրվի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Վենեսուելայի առաջին տիկին Ֆրանկիա Ֆրանսիկու Ֆլորես դե Ֆրեյտասի զարմիկն այլ կասկածյալների հետ տեղափոխվել է Նյու Յորք, հաղորդում է Gazeta-ն:

Այս պահին գործի մանրամասները հայտնի չեն: ԱՄՆ դատախազությունում հրաժարվում են այս առթիվ մեկնաբանություն տալ: