Երեւանում Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 11-ին, ժամը 19:45-ի սահմաններում, 44-ամյա Գուրգեն Զ.-ն իր վարած Nissan մակնիշի 30 DD 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 31-ամյա Մելանյա Բ.-ին և 37-ամյա Նազենի Ղ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդն օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Էրեբունի բժշկական կենտրոն:

Նշվում է, որ վրաերթի ենթարկվածները 2 հարազատ եղբայրների կանայք են, որոնք փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված, թույլատրելի հատվածով:

Վիրավորներից մեկին վարորդն է իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: