ՌԴ-ում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած Կարապետ Ամբարդանյանի եւ Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Նրանց փոխանցմամբ՝ ուղեւորներից մեկը ստացել է ոտքի կոտրվածք, մյուսը՝ վնասվածքներ ունի:
Մեր տեղեկություններով, մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ հարվածել մյուս մեքենային: Դեռեւս պարզ չէ, թե որ մեքենան է խախտել երթեւեկության կանոնները: Նշենք, որ տուժածներ կան միայն հայկական մեքենայում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 16:41-ի սահմանում, Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում «ՎԱԶ-21010» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետեւանքով 50-ամյա Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:
Պատահարի հետեւանքով տուժածներ` 40-ամյա Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 61-ամյա Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը եւ Վարդիթեր Պետրոսի Պալյանը հոսպիտալացվել են Սարատով քաղաքի ԲԿ, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել: Կարապետ Ամբարդանյանի եւ Վարդիթեր Պալյանի բուժում են ստանում:





























