Մեքսիկայի Հերերո նահանգի նույն այն հաստատության 30 ուսանողներ, որի 43 սաներին առեւանգել եւ ենթադրաբար սպանել էին 2014թ. սեպտեմբերին, անհետացել են ոստիկանների հետ բախումներից հետո։ Այս մասին հայտնում է Telesur ալիքը՝ վկայակոչելով անկարգությունների մասնակիցներին։
Բախումները տեղի էի ունեցել նախօրեին Չիլպանսիգո եւ Տիստլա քաղաքների միջեւ ընկած դաշնային մայրուղու վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բախումների ժամանակ վիրավորվել է առնվազն 20 ուսանող, 10 մարդ էլ ձերբակալվել է։





























