Բրազիլիայի հարավում՝ Իբաիտի բնակավայրում, բանտից 8 կալանավոր է փախել։ Տեղական լրատվամիջոցները տարածել են տեսախցիկների տեսագրությունները, որոնք ֆիքսել են, թե ինչպես են հանցագործները փախչում ուղղիչ աշխատանքային գաղութի պատերի տակ փորած թունելով։
Իրավապահները կարծում են, որ փախուստի կազմակերպման համար կալանավորներին օգնել են դրսից։ Ոստիկանների խոսքով՝ նա կարող էր բացել 8 մ երկարությամբ թունելի մուտքը, որը բանտի արտաքին կողմից տանում էր դեպի կալանավորների խուցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պահակները տարօրինակ աղմուկ են լսել եւ կարողացել են կանգնեցնել մյուս բանտարկյալներին, որոնք պատրաստվում էին նույն ճանապարհով լքել բանտի տարածքը։ Խցում, որտեղից սկսվում էր թունելը, եղել է 50 կալանավոր։ Ոստիկանությունը շարունակում է փախստականների որոնումները։





























