Կին պատգամավորների կողմից ինքնաբացարկի դեպքում նրանց մանդատի փոխանցման հարցը վերամշակման կարիք ունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով արդարադատության նախարարության բացասական եզրակացությունը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Օրինագծի հեղինակը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:
Ըստ օրինագծի, եթե կին պատգամավորը հրաժարվում է մանդատից, ապա այն փոխանցվում է համամասնական ցուցակում հաջորդ կին թեկնածուին: Այդուհանդերձ, ըստ Հովհաննիսյանի, օրինագծում չի նշվում, թե ում է փոխանցվում մանդատը, եթե տվյալ համամասնական ցուցակում այլեւս կանայք չկան: Բացի այդ, Ընտրական օրենսգիրքը հատուկ չի կարգավորում կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունները, ասված է եզրակացությունում:





























