Երեւանի «Աստորիա» հյուրանոցում նոյեմբերի 11-ին մահացած հայտնաբերված թատերագետ Լեւոն Մութաֆյանը դատաբժշկական փորձաքննության արդյունքներով մահացել է ինֆարկտից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցումա սաց նրա դուստրը՝ Անահիտ Մութաֆյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Լեւոն Մութաֆյանի դին։
Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























