Հայաստանը Եվրասիական զարգացման բանկից 40 մլն դոլար կստանա ոռոգման համակարգի զարգացման համար։ Վարկային համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։ Միջոցները կտրամադրվեն 20 տարի ժամկետով, որից 10 տարին արտոնյալ  ժամկետով եւ 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով։

Ծրագրի շրջանակներում առաջարկվում է փոխարինել մեխանիկական ոռոգման համակարգերը եւ կառուցել 70.4 կմ երկարությամբ 8 նոր ինքնահոս համակարգ։ Նրանցից 6-ը գտնվում են Երեւանից ոչ հեռու եւ Արարատյան դաշտում եւ մեկական Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։

Պլանավորվում է վերականգնել հիմնական եւ երկրորդական ոռոգիչ ջրանցքները եւ տեղադրել SCADA համակարգ էլեկտրաէներգիայի ծախսը վերահսկելու համար։ Վարկի մաս է կազմում նաեւ Արարատի մարզում 40 հա հողատարածքում ժամանակակից ոռոգման  համակարգերով (կաթիլային եւ անձրեւային) ցուցադրական տնտեսությունների ստեղծումը։