Հայաստանը Ասիական բանկից 63.259 մլն SDR կստանա դպրոցների սեյսմակայունության համար։ Վարկային համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։ Միջոցները կտրամադրվեն 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ մարման ժամկետը 20 տարի է։ Վարկը վերադարձվելու է SDR-ի նկատմամբ դոլար փոխարժեքով։ Ներկայիս փոխարժեքով վարկի ծավալը 87.3 մլն դոլար է։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ամրացնել դպրոցների սեյսմիկ կայունությունը, արդիականացնել լոկալ սեյսմիկ կայանների սարքավորումները։





























