Աֆղանստանի Փաքթիկա նահանգում անհայտ անձինք առեւանգել են 12 բնակչի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։ Տեղական լրատվամիջոցները կարծում են, որ կատարվածի հետեւում կանգնած են «Թալիբան» շարժման գրոհայինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերին անհայտ անձինք Զաբուլ նահանգում առեւանգել էին 14 մարդու։