Հայաստանում կհաստատեն էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործման դիմաց վճարումների կարգը: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Կառավարության նիստում էներգետիկայի փոխնախարար Լեւոն Շահվերդյանը հայտարարել է, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն գրեթե պատրաստ է եւ առաջիկա օրերին վերջնական տեսքի կբերվի:

Վճարումը հաշվարկը կախված կլինի ցանցի լարվածությունից, մալուխի առավելագույն լարումից եւ ապօրինի օգտագործման ժամանակահատվածից: Այդ ժամանակահատվածը հաշվարկելու անհնարինության դեպքում՝ հիմք կընդունվի ամսական 960 ժամը (օդային ցանցի դեպքում) եւ 1440 ժամը (ստորերգրյա մալուխների դեպքում):