Նոյեմբերի 12-ի գիշերը անձրեւով ուղեկցվող հզոր քամին վնասել է էլեկտրահաղորդալարերը, մի քանի բնակավայրում ջրի տակ են մնացել բնակելի տներ, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։
Սեւծովյան Քոբուլեթի քաղաքում էլեկտրահաղորդալարերի վնասման պատճառով բնակիչները գիշերվա ընթացքում սահմանափակումներով են լույս ստացել։ Ներկայումս էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, սակայն գյուղերում մոտ հազար բաժանորդ առանց լույսի է մնացել, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։
Քոբուլեթիում քամին ծառեր է տապալել, այդ թվում նաեւ՝ երկաթուղային Մախինջաուրի կայանի մոտ, ինչի հետեւանքով մի ժամ շարունակ Բաթումի-Քոբուլեթի ճանապարհը փակվել էր։
Բաթումիում, Սամտրեդիայում, Քութաիսիում, Չոխաթաուրիում ջրի տակ են մնացել բնակելի տների առաջին հարկերն ու նկուղները։
Վատ եղանակի պատճառով ավտոմոբիլային տրանսպորտի տեղաշարժման սահմանափակումներ են մտցվել։





























