Հայաստան մշտական բնակության տեղափոխվելիս հնարավոր կլինի ներմուծել 1 մեքենա եւ կահույքի 1 հավաքածու։ Այդ մասին ասվում է նոյեմբերի 12-ի Կառավարության ընդունած որոշման մեջ։
Առանց տուրքի հնարավոր կլինի ներմուծել մինչեւ 3 միավոր կենցաղային տեխնիկա, կահույքի ամեն տեսակից 1 հավաքածու եւ 1 մեքենա։ Անձնական օգտագործման այլ առարկաներ եւ կենցաղային պարագաներ հնարավոր կլինի ներմուծել առանց սահմանափակման։





























