ՀՀ խորհրդարանը նոր արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է նոյեմբերի 12-ին ՀՀ կառավարության նիստում։
Ինչպես հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, օրակարգում լինելու է բիզնեսի աշխատանքը հեշտացնող օրինագծի 2 փաթեթ։ Մասնավորապես նիստում ներկայացվելու է «Գործունեության ծավալման տեղեկացման մասին» օրենքի նախագիծը՝ նրան կից օրինագծով, եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից օրինագծով։ Երկու օրինագիծն էլ պատրաստվել են 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։
Նիստը կսկսվի նոյեմբերի 10-ին մեկնարկած արտահերթ նիստից հետո։





























