ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ։
«Մենք գոհ ենք մնացել Բեռլինում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ ունեցած հանդիպումից»,- Twitter-ում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Հիշեցնենք, որ Գերմանիան եկող տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում։




























