Երեւանում` «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում գտնվող թանգարան կոչվող վագոնում նոյեմբերի 11-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունը: Պարզվել է, որ նա Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ է, 50 տարեկան: Թե ինչ հանգամանքներում է մահացել եւ ինչու վագոնում, դեռ պարզվում է:

Առայժմ դեպքի վերաբերյալ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան: Կատարվում է քննություն: