Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքը ներկայացրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձեւավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից՝ նշելով, որ հայտերի ներկայացման ժամկետը լրացել է երեկ՝ նոյեմբերի 11-ին, ժամը 18:00-ին:
ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձեւավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացնել մինչեւ նոյեմբերի 11-ը` Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը:
Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովներում: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից:





























