Թուրքիայի «Ժոողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» համախոսնակ Սեբահաթ Թունջելը ձերբակալվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը քուրդ կին գործչին ձերբակալելու ժամանակ նրան ցույց են տվել Բաքըրքյոյի դատարանի կողմից իրականացվող հետաքննությունը՝ կապված 2009 եւ 2010 թվականներին արված հայտարարությունների հետ, որոնցում Սեբահաթ Թունջելը PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն. Թուրքիայում որպես ահաբեկչական կառույց է ճանաչված) օգտին քարոզչություն է արել։





























