Ղարաբաղի հարցում չի կարելի կտրված խոսել տարածքային զիջումների մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարակումը, ըստ որի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովի Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ԼՂ հարցով տարածքային փոխզիջումների հարցը, Նազարյանը նշել է. «Ես չեմ մասնակցել հանդիպմանը: Այդ հարցերին բազմիցս անդրադարձ եղել է, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունի Մինսկի խմբի կողմից արված առաջարկներ, խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը եւ այստեղ առանձնացնել ինչ-որ էլեմենտներ ու քննարկել, անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաև համանախագահների: Բայց չեմ կարծում, որ հանդիպմանը նման անդրադարձ եղել է»: