Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Թուրքիայի Իզմիր նահանգի Ուրլայի շրջանում 4 հարկանի շքեղ առանձնատուն են գնել։ Այս մասին հայտնել է թուրք գործարար Մեհմեդ Ունալը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք գործարար Մեհմեդ Ունալը պատմել է, թե ինքը նախորդ ամառ հյուրընկալել է հայտնի զույգին, որոնց ցույց է տվել Իզմիրի տեսարժան վայրերն ու հյուրասիրել լավագույն ուտեստները։ Նա նշել է, թե դրանից հետո զույգը որոշում է կայացրել ու Ուրլայի Սաքլըքյոյ կոչվող վայրում 4 հարկանի շքեղ առաձնատուն է գնել 2,6 մլն դոլար արժեքով։





























