Անկարա նահանգի Չանքայայի քաղաքապետարանի կողմից Ժամանակից արվեստների կենտրոնում հայ ընտանիքի մասին պատմող ֆոտոպատմություն-ցուցահանդեսը խիստ անհանգստացրել է ազգայնական շրջանակներին։
Թուրքական Memurlar.net կայքը նշել է, թե մի հայ ընտանիքի մասին պատմող ֆոտոցուցահանդեսն իրականում Հայոց ցեղասպանության մասին է պատմում, ինչն էլ անհանգստացրել է հասարակությանը։
Կայքը անհանգստությամբ նշել է, թե Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի, կուսակցության նախկին պատգամավոր Աթիլլա Քարթի, պրոֆ. Բասքըն Օրանի եւ Մշակույթի եւ տուրիզմի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայի մասնակցությամբ։
Իսկ ահա թուրքական Evrensel-ը հիշյալ ցուցահանդեսն այլ տեսանկյունից է ներկայացրել՝ նշելով Ցոլակ եւ Արամ Դիլդիլյան եղբայրների ընտանիքի ֆոտոպատմության կարեւորությունը։
Evrensel-ը նշել է, թե ֆոտոցուցահանդեսը պատմում է Ցեղասպանության, տեղահանության եւ հայ համայնքի կառույցը մասին 1872-1973 թվականներին։
«Մի հայ ընտանիքի կորած անցյալի ականատեսները» ֆոտոցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 22-ը։
































