Թուրքիայում «Մեծ մուրճ» եւ այլ հեղաշրջման ծրագրերի հետ կապված սկանդալային բացահայտումներ արած հայտնի լրագրող Մեհմեդ Բարանսուն նամակով օգնություն է խնդրել իր գործընկերներից։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ 2015-ի մարտի 1-ին ձերբակալված Մեհմեդ Բարանսուն բանտից նամակ է գրել լրագրողներին՝ խնդրելով իրեն աջակցել նոյեմբերի 17-ին տեղի ունենալիք դատական առաջին նիստին։

«Քրեական օրենսգրքում այլեւս հոդված չմնաց, որ ինձ դրանով չմեղադրեն։ Հավանաբար դատախազը 1000 տարվա ազատազրկում է պահանջել ինձ համար»,-գրել է Մեհմեդ Բարանսուն։

Նշենք, որ Մեհմեդ Բարանսուն մեղադրվում է պետական գաղտնի փաստաթղթերը գողանալու, հրապարակելու եւ հանցավոր կառույց ստեղծելու եւ հեղաշրջման փորձ կատարելու մեջ։