ՀՀ ՊՆ զորամասերից մեկում աշխատող բուժծառայության պետ Արթուր Ավետիսյանը դատարանի առջեւ է կանգնել պաշտոնը չարաշահելու եւ դրա պատճառով զինվորին ինքնասպանության հասցնելու համար:

Արմավիրի բնակիչ 43-ամյա Արթուր Ավետիսյանը, լինելով բուժծառայության պետ, կոչումով մայոր, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2013թ. զորամասի  զինծառայող Ռուբեն Դավթյանի առողջության վերաբերյալ բողոքներին ուշադրություն չի դրաձրել՝ վերագրելով, թե վերջինը փորձում է հիվանդության սիմուլիացիայի միջոցով տեղափոխվել այլ ստորաբաժանում: Նա անգործություն է դրսեւորել, չի կազմակերպել  բժշկական քննություն:

Զինծառայող Ռուբեն Դավթյանն իր առողջական վիճակի հետ կապված գանգատների նկատմամբ ցուցաբերած անվստահության և անտարբերության հետևանքով առաջացած հոգեկան խանգարման պատճառով 2013թ. հոկտեմբերի 18-ին իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր կզակին եւ կատարել է ինքնասպանություն:

Արթուր Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375 հոդվածի 2-րդ մասով՝  իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Նշենք, որ տվյալ գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Դատական նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին: