Արմավիրի մարզում սեպտեմբերի 5–ին պատահաբար խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած  6-ամյա Գոռի մոտ նոր խնդիրներ են առաջացել, նա դեռ բուժվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց երեխայի հայրը՝ Արայիկ Ղազարյանը:

«Հիվանդանոցից դուրս գրեցինք, բերեցինք, մի քանի օր հետը սկսեց չքայլել, ձախ ոտքը չէր աշխատում: Ասեցին՝ բուժանյութից է, մկանների վրա ազդել է, պետք է մասաժներ անեն, որ վերականգնվի»,- ասաց երեխայի հայրը՝ նշելով, որ երեխային մերսումների է տանում, այժմ մի փոքր կարողանում է քայել:

Գոռը, հոր խոսքով, այլ խնդիրներ այս պահին չունի, այրվածքները լավացել են: