Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասողներն ազդում են երկրի քաղաքական կայունացման վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ տարածաշրջանի եւ աշխարհի այն երկրները, որոնք իրենց կառավարման հիմք ընդունել են կիսանախագահական քաղաքական համակարգը, ավարտել են կամ գունավոր հեղափոխություններով, կամ էլ այնպիսի իշխանություններ ձեւավորելով, որն այլեւս այլընտրանք չունի:
«Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով, դրա համար էլ դրա համար էլ նախաձեռնվել են սահմանադրական փոփոխությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:





























